Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Քաղաքական գործիչները մարզերի բնակիչներից «սովորելու» բան ունեն

Քաղաքական գործիչները մարզերի բնակիչներից «սովորելու» բան ունեն
13.11.2015 | 17:47

Այսօր մեկնարկեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հեղինակած ռեալիթի շոուն՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին: Առաջին օրվա տպավորությունն այն էր, որ մարզերի բնակչությունը «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարների ներկայացուցիչներից ավելի ճիշտ է գնահատում իրավիճակը: Եթե երկու բևեռների քաղաքական գործիչներն իրենց պատկերացումների սահմանադրությունն էին ներկայացնում, ապա համայնքների բնակիչները` իրականությունը: Մարդկանց ավելի շատ հետաքրքրում էին իրենց առտնին հոգսերը, դրանց լուծման ուղիները, քան սահմանադրությունը:

Այլ բան դժվար էր ակնկալել մարզերի հոգսաշատ բնակիչներից, որոնց ամենևին չեն հետաքրքրում իրավաքաղաքական հարցերը: Եթե անգամ նրանց հրամցվում է զուտ «այո»-ն և «ոչ»-ը, համայնքների բնակիչները ցանկանում են իմանալ, դրանից իրենց կյանքի որակը կփոխվի՞: Առաջին օրվա ամենացցուն «թերությունն» էլ այն էր, որ շոուին մասնակցող գրեթե բոլոր անդամները հանրության հետ «աշխատելու» ունակություն չունեին, մարդկանց կողմնորոշելու, համոզելու ձև չգիտեին, ավելին, շատ անգամ մարզերի ակտիվ բնակիչները «պատին էին դեմ տալիս» նրանց:
Այդուհանդերձ, ամենաէական հանգամանքը, որ կարմիր թելի պես անցնում էր բոլոր համայնքներով, անվստահության մթնոլորտն էր: Մարդիկ չեն հավատում ոչ իշխանություններին, ոչ էլ «ոչ» քարոզողներին: Նրանք ավելի խորաթափանց են և իմաստուն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ